Բացել լրահոսը Փակել լրահոսը
qwSmO7RM8AcfaPkj
A A
Քաղաքականություն

«TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժնի փոխանցում նախատեսված չէ և չի դիտարկվում». պարզաբանում

TRIPP նախագծում ներդրումների դիմաց մասնաբաժնի փոխանցման ձևաչափ նախատեսված չէ և չի դիտարկվում: Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից տեղեկացրել են «Ազատությանը»՝ ի պատասխան հարցի, թե արդյոք վարչապետը Ղազախստանի նախագահին առաջարկե՞լ է, որ TRIPP նախագծի բաժնետեր դառնան:

Օգոստոսին, ըստ լրատվամիջոցի՝ ղրղզական լրատվամիջոցներից մեկն էր գրել, թե իբր Հայաստանի վարչապետը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին առաջարկել է, որ Ղազախստանն ու Ղրղզստանը TRIPP նախագծի բաժնետեր դառնան: