Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖՆ-ն խաղային ապարատների մասին

Տնտեսություն
bcc08be162ffce7ad3e5ec9093d0450c

Ֆինանսների նախարարության պարզաբանումը.

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` շահումով է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որեւէ կերպ շահման հնարավորություն է ստեղծում:

Միաժամանակ օրենքը շահումով խաղերի համար նախատեսում է լիցենզավորման գործընթաց` սահմանելով 5 մլն դրամ տարեկան պետական տուրք:

Հաշվի առնելով փոքր շրջանառություն ունեցող տնտեսավարողներին ֆինանսական պարտավորություններով չծանրաբեռնելու հանգամանքը` ֆինանսների նախարությունը դեռեւս 2008 թ.-ին է հստակեցրել եւ պարզաբանել, որ խաղային ապարատներում գտնվող որոշ դասակարգչի ծածկագրին դասվող ապրանքատեսակներ չեն դիտարկելու շահումով խաղեր:

Դրանք հիմնականում խաղալիքներն են: Մինչդեռ խաղային ապակե արկղերում հայտնվել են նաեւ նշված դասակարգիչներին չդասվող ապրանքատեսակներ` ծխախոտ, հեռախոս եւ այլն, որոնք ընդգրկված չեն բացառությունների ցանկի մեջ, հետեւաբար օրենքով սահմանված կարգով ենթակա են լիցենզավորման: