Վերջին 3 տարիներին սպառազինության վրա 5.4 անգամ ավելի շատ է ծախսվել, քան 20 տարում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեր կառավարությունը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ սպառազինության գնման, բանակի ծախսերի, ռազմական բյուջեի վրա ամենամեծ ներդրում կատարած կառավարությունն է, Կապանում կայացած ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«2018 թվականի համեմատ՝ պաշտպանության ծախսերը 2025 թվականին 1.1 միլիարդ դոլար ավելին են եղել։ Մենք պաշտպանության ոլորտի ծախսերը հասցրել ենք 1 միլիարդ 700 միլիոն դոլարի. մեզնից առաջ այն կազմել է ընդամենը 640 միլիոն դոլար:
Միայն վերջին 3 տարիներին սպառազինության վրա 5.4 անգամ ավելի շատ է ծախսվել, քան 20 տարում՝ 1998-2018 թվականներին:
Այս պահի դրությամբ Սյունիքում կառուցվել են 22 ամրացված շրջաններ՝ իրենց 33 տեղամասերով, արժեքը՝ շուրջ 40 միլիարդ դրամ: Սա այն բազմաթիվ քայլերից մեկն է, որ գործնականում ցույց է տալիս, թե ինչ վերաբերմունք ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի ողնաշարի՝ Սյունիքի նկատմամբ»,- ընդգծել է նախարարը: