ՀՖՖ-ի որոշումը
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ`
ՈՐՈՇՎԵՑ`
28/11/12թ. «Ալաշկերտ»-«Բանանց» խաղին նախախաղային խորհրդակցությանը ոստիկանության ներկայացուցչի չմասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն` «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին տուգանել 10000 դրամ:
13Ե142 խաղին «Միկա-2000» թիմի կազմում չգրացված ֆուտբոլիստ մասնակցելու համար, ՀՖՖ-ի մանկապատանեկան մրցումների անցկացման կանոնակարգի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Միկա» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:
01/12/12թ. «Շահումյան-ֆզ»-«Գյումրի-ֆզ» խաղին «Գյումրի-ֆզ» թիմի ֆուտբոլիստ Աշոտ Խաչատրյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Գյումրի-Անի» հասարակական կազմակերպությանը տուգանել 7000 դրամ:
Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը։