A
A
Տեղի կունենան կիսաեզրափակիչ մարտերը
Երեւանում անցկացվող բռնցքամարտի 2012 թ աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ մարտերը:
Տարբեր քաշային կարգերում աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն 23 երկրների բռնցքամարտիկներ: Կիսաեզրափակիչում բոլորից շատ ներկայացուցիչ ունեն Ռուսաստանը` 5 մասնակից, Անգլիան` 4, Հնդկաստանը եւ Կուբան` 3-ական:
Հայաստանից ռինգ կմտնեն երկու բռնցքամարտիկ: 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Իդրիս Շախմանովի հետ, իսկ գերծանր քաշային (+91 կգ) Նարեկ Մելքոնյանը կմենամարտի անգլիացի Լուիս Ֆարի հետ:
Մարտերը կանցկացվեն ժամը 14.00-16.15-ը եւ 18.00-20.15-ը: Մերոնք հանդես կգան երեկոյան ժամերին: