Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիայի հավաքականը կժամանի Հայաստան

Սպորտ
2dbdf9581bdf183b2e8f9355bdaf2ff3

Ֆուտբոլի 2014 թ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլի 7-րդ խմբի մրցաշարը կկայանա Հայաստանում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ընտրական 7-րդ խմբում Հայաստանից բացի ընդգրկվել են Անգլիայի, Իռլանդիայի եւ Ջիբրալթարի այդ տարիքային հավաքականները։ Մրցաշարը կանցկացվի 2013 թ հոկտեմբերի 23-30-ը: Եզրափակիչ փուլը կայանալու է Մալթայում։

Հայտնի են դարձել նաեւ Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները 2014 թ Եվրոպայի այդ տարիքային առաջնությունում: Որակավորման առաջին փուլում մեր ֆուտբոլիստները հանդես կգան 2-րդ խմբում, որտեղ ընդգրկվել են Ռումինիայի, Լեհաստանի եւ Լիտվայի թիմերը: Որակավորման փուլի մրցաշարը տեղի կունենա Լեհաստանում, 2013 թ հոկտեմբերի 9-16-ը: Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2014 թ առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Հունգարիայում։