A
A
Մերոնցից մնացին երկուսը (տեսանյութ)
Հայաստանի բռնցքամարտիկ, 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը չկարողացավ հաղթահարել բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հերթական արգելքը եւ դուրս մնաց պայքարից: Քառորդ եզրափակիչ մարտում մեր 18-ամյա մարզիկը միավորներով` 12:17 հաշվով պարտվեց կուբացի Ալեքսիս Վիլալոնին:
«Բավականին ուժեղ մրցակից էր: Կարծում եմ, հենց կուբացին էլ չեմպիոն կդառնա: Կարող էի ավելին անել, բայց ինչ-որ բան չհերիքեց» - մարտից հետո «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց Տարոն Սողոմոնյանը:
Այդպիսով, աշխարհի առաջնությունում Հայաստանից մնացին երկու բռնցքամարտիկ, 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը եւ գերծանր քաշային (+91 կգ) Նարեկ Մելքոնյանը, որոնք ռինգ կմտնեն այսօր երեկոյան: