«Բանանցը» եւ «Շիրակը» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)
«Շիրակի» հետ նախորդ հանդիպման համեմատ մենք այս անգամ ավելի լավ խաղացինք: Բայց մի հանգամանք, որ 9-րդ հանդիպումն էինք անցկացնում 30 օրվա մեջ, չափազանց դժվար էր մեր ֆուտբոլիստների համար», - Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Բանանց» - «Շիրակ» խաղից հետո ասաց դաշտի տերերի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:
Հանդիպումն ավարտվեց 2։2։
«Տարվա վերջին հանդիպումից առաջ մտավախություն կար, որ տղաները կարող է չկարողանան պահպանեն մարտունակությունը, քանի որ 39 պաշտոնական հանդիպումն էին անցկացնում այս տարի: Խաղի սկզբում չկարողացանք խուսափել տհաճությունից եւ երկու արագ գոլ բաց թողեցինք: Սակայն տղաները կամային հատկանիշներ դրսեւորեցին եւ հավասարացրին հաշիվը» ,- ասաց հյուրերի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը
Այս հանդիպումով ավարտվեց մրցաշրջան-2012-ը: 32 տուրից հետո Հայստանի բարձրագույն խմբի աղյուսակը 69 միավորով գլխավորում է «Շիրակը»: 66 միավոր է վաստակել «Միկան»: Վերջինիս հաջորդող «Իմպուլսը» եւ «Գանձասարը» առաջատարից արդեն ետ են մնում 21-ական միավորով:
Այժմ առաջնությունում երկարատեւ ընդմիջում հայտարարվեց: Մրցաշարը կվերսկի 2013 թվականի մարտի 9-ին: