Այսօր ռինգ կմտնեն 5 բռնցքամարտիկ
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մարզադահլիճում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր տեղի կունենան 1/8 եզրափակիչ մենամարտերը:
Հայաստանից ռինգ կմտնեն հինգ բռնցքամարտիկ: Նախ 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը կմրցի ուզբեկ Յահոնգիր Դավիդովի հետ: Ապա 64 կգ քաշային Գոռ Երիցյանը կփորձի հաղթահարել կուբացի Քեւին Բրաունի արգելքը: Երրորդը ռինգ կմտնի 75 կգ քաշային Արտավազդ Արոյանը, որի մրցակիցը կլինի հույն Պոլինեյկիս Կալամարասը:
Երեկոյան ծրագրի շրջանակում հանդես կգան 52 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը եւ 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը, որոնք կհանդիպեն համապատասխանաբար կուբացի Խորխե Լուիս Կորդերոյի եւ ամերիկացի Էնթոնի Սիմս կրտսերի հետ:
Իսկ ահա մեր գերծանր քաշային (+91 կգ) Նարեկ Մելքոնյանը արդեն մտել է քառորդ եզրափակիչ եւ վաղը ուժերը կչափի խորվաթ Յոսիպ Գրանիչի հետ: