Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սյուզի Կենտիկյանը պարտվեց ամերիկուհուն

Սպորտ
9294474b8280102707547c4e369dd953

Հայազգի կին բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում:

Դյուսելդորֆում կայացած մարտում նա միավորներով (94:96, 94:96, 97:93) զիջեց ամերիկուհի Կարինա Մորենոյին եւ զրկվեց WBA-ի չեմպիոնական գոտուց:

Մենամարտից հետո Սյուզի Կենտիկյանի մարտերի կազմակերպիչ Ֆելիքս Շտուրմը պահանջել է անցկացնել ռեւանշ մենամարտ:

«Մենք պատրաստվում ենք բողոքարկել հանդիպման արդյունքները WBA-ում: Մեր պարտությունը չենք ընդունում, Սյուզին հաստատ հաղթեց այդ մարտում» - ասել է Ֆելիքս Շտուրմը: