A
A
Անհաջող սկիզբ
Լեւոն Արոնյանը անչափ անհաջող սկսեց ելույթները Լոնդոնում մեկնարկած «Դասական շախմատ» խոշոր մրցաշարում:
Մեր շախմատիստը առաջին տուրում սպիտակներով պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային, իսկ 2-րդ խաղում զիջեց նորվեգացի Մագնուս Կառլսենին:
Առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը անհաջող խաղաց միջնամասում, իսկ երկրորդում նա ձախողեց վերջնախաղը:
Այսօր մեր շախմատիստին կրկին դժվար մրցամարտ է սպասվում, քանի որ նրա մրցակիցն է աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:
Հարկ է նշել, որ Լեւոն Արոնյանը դեռեւս ոչ մի մրցաշարում այդքան անհաջող չէր մեկնարկել:
Երկու տուրից հետո նա միակ մասնակիցն է, ով միավոր չի վաստակել:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մագնուս Կառլսենը եւ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), որոնք տարել են երկուական հաղթանակ: