Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեսկ Ֆաբրեգասին պահել են օդանավակայանում

Սպորտ
75708b909291bc7246f77d4fa98a8548

Իսպանական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը ստիպված է եղել երկու ժամ միայնակ անցկացնել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի ստուգման կետում, քանի որ ռուս սահմանապահները մուտքի վիզայի հետ կապված խնդիր են հայտնաբերել ֆուտբոլիստի անձնագրում։

Պարզվում է, Սեսկ Ֆաբրեգասը Իսպանիայի հավաքականի կազմում Պանամա կատարած այցելության ժամանակ կորցրել է իսպանական անձնագիրը, ուստի Ռուսաստան է ժամանել անգլիական անձնագրով (նա երկար ժամանակ հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում»):

«Բարսելոնայի» ներկայացուցիչը շտապ կարգով զբաղվել է մուտքի նոր վիզա հանելու գործընթացով, եւ երկու ժամ անց սահմանապահները ֆուտբոլիստին թույլ են տվել միանալ թիմակիցներին:

Նշենք, որ «Բարսելոնան» այսօր գիշեր Մոսկվա է ժամանել, որտեղ վաղը չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում հանդիպելու է Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Խաղի 100 հազար տոմսերը վաղուց արդեն սպառվել են: