Հովհաննես Գաբուզյանը եւ Շանթ Սարգսյանը
Հայաստանի 10-ամյա շախմատիստ Շանթ Սարգսյանը մրցանակային երկրոդ տեղը զբաղեցրեց Սլովենիայում տեղի ունեցող շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունում: Վերջին 11-րդ տուրում նա ոչ-ոքի խաղալով Ադրբեջանի ներկայացուցչի հետ, վաստակեց 9 միավոր եւ պահպանեց 2-րդ հորիզոնականը:
Այս տարիքային խմբում աշխարհի չեմպիոն հռչակվեց վիետնամցի Խոյ Նգուենը, որը հաղթեց իր բոլոր մրցվակիցներին եւ 100 տոկոսանոց արդյունք ցույց տվեց:
Արծաթե մեդալ նվաճեց նաեւ մեր 18-ամյա գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Վերջին պարտիայում նա սկզբունքային հաղթանակ տարավ երկրորդ տեղում գտնվող հնդիկ Պույա Իդանիի նկատմամբ, վաստակեց 8,5 միավոր եւ շրջանցեց նրան: Հովհաննես Գաբուզյանը ընդամենը կես միավորով ետ մնաց առաջնության հաղթող, լեհ շախմատիստ Դարիուշ Շվիերցից:
16-ամյա շախմատիստ Տիգրան Կ. Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ եւս երկու մասնակիցների հետ բաժանեց 3-5-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջնությունը ավարտեց 4-րդ հորիզոնականում:
Նույն պատճառով մրցանակային տեղից զրկվեց նաեւ 14-ամյա Մանուել Պետրոսյանը: