Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» պարտվեց «Բանանցին»

Սպորտ
19a85ec6cac642957a1d110bc8c0cf15

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 30-րդ տուրի մնացած երկու հանդիպումները:

Մրցաշարի առաջատարներից մեկը` Երեւանի «Միկան», հյուրընկալվելիս ոչ-ոքի` 1:1 խաղաց Դիլիջանի «Իմպուլսի» հետ եւ հերթական միավորները կորցրեց չեմպիոնության համար մրցապայքարում:

Առաջնության ետնապահ Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում անսպասելի հաղթեց «Փյունիկին»` 2:0: Այդ պարտությունից հետո վերջինս զրկեց 3-րդ հորիզոնական բարձրանալու լավ հնարավորությունից, իսկ դաշտի տերերը վերջապես առաջընթաց ունեցան եւ ետեւում թողեցին «Արարատին»:

Առաջնության հերթական հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 21-ին, երբ կկայանան հետաձգված երեք խաղերը:

Մրցաշարային աղյուսակ
                  Խ Մ
1. «Շիրակ» 29 62
2. «Միկա» 29 59
3. «Իմպուլս» 29 45
4. «Գանձասար» 29 44
5. «Փյունիկ» 29 42
6. «Ուլիս» 30 32
7. «Բանանց» 29 22
8. «Արարատ» 30 21