Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 5-րդ տեղում

Սպորտ
8db31d3eb6c2486350324a03f2cbf2b5

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց ձյուդոյի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության երկրորդ օրը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Արտյոմ Բաղդասարյանը իր օգտին գրանցելով 4 հաղթանակ և 1 պարտություն գրավեց 3-րդ մրցանակային տեղը, այսպիսով դառնալով Եվրոպայի առաջնությունների եռակի մրցանակակիր /2008թ երիտասարդներ 2տեղ, 2010թ երիտասարդներ 1-ին տեղ, 2011թ Մ-23 տարեկաններ 2տեղ/:

Առաջին գոտեմարտում Արտյոմը IPPON- ով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Տուրալ Սաֆգուլիեվին, որից հետո հաղթեց Շվեդիայի ներկայացուցչին, համառ պայքարում` լրացուցիչ ժամանակում, երորդ գոտեմարտում պարտվեց Ռուսաստանցի Ստանիսլավ Սեմյոնովին, որից հետո հաջորդաբար հաղթեց Սլովենացի և Գերմանացի ձյուդոիստների և նվաճեց 2012 թվականի Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը 81կգ քաշային կարգում:

Մրցումների երկրորդ օրվա հաշվարկով տղաների պայքարում ընդհանուր հաշվով Հայաստանը 4 մասնակցով հանգրվանել է 5-րդ տեղում, իրենից առաջ թողնելով Ռուսաստանի, Բելոռուսի, Լեհաստանի և Իտալիայի թիմերին: Մրցումների վերջին օրը նոյեմբերի 18-ին հայաստանը ներկայացուցիչ չունի: