Այսօր կայացել է Հայաստանի Էլ Կլասիկոն
Այսօր ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 30-րդ տուրում կայացավ հանրապետության Էլ Կլասիկոն: Աբովյանում հանդիպեցին ոխերիմ մրցակիցներ Երեւանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակը»:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց արարատցիների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, հանդիպումն ընդհանուր առմամբ անցել է հավասար պայքարում, սակայն իրենք հերթական անգամ գոլ են բաց թողել ստանդարտ դիրքից, որի արդյունքում ցավալի պարտություն են կրե:
«Խաղից առաջ մենք կադրային լուրջ խնդրի առաջ հայտնվեցինք, քանի որ հիմնական կազմի 4 ֆուտբոլիստներ չկարողացան մասնակցել հանդիպմանը: «Արարատն» ներկայումս այնպիսի վիճակում է, որ անգամ մեկ առաջատար խաղացողի բացակայությունը ազդում է խաղի վրա»:
Ի դեպ, Աբրահամ Խաշմանյանը հանդիպումը դիտել է տրիբունայից, քանի որ վերջերս ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի կողմից որակազրկվել է մինչեւ այս տարվա վերջը:
«Իրոք շատ դժվար էր հետեւել խաղին տրիբունայից, առավել եւս, որ թիմն այժմ իմ անմիջական աջակցության կարիքն ունի» - ասաց փորձառու մասնագետը:
Աբրահամ Խաշմանյանը վերջում ավելացրեց, որ 2013 թվականին ավելի որակյալ խաղ ցուցադրելու եւ բարձր տեղ գրավելու համար «Արարատը» գալիք ձմեռային ընմիջմանը պետք է նվազագույնը 7-8 նոր խաղացողներ ձեռք բերի:
Այսօր կայացած մյուս խաղում Երեւանի «Ուլիսը» սեփական դաշտում ոչ-ոքի` 0:0 խաղաց Կապանի «Գանձասարի» հետ: