Հայկական կիսաեզրափակիչ Պրահայում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը գերազանց են հանդես գալիս հայազգի ձյուդոյիստները:
60 կգ քաշային կարգում Հայաստանի միակ մասնակից Գրիգոր Իվանյանը հաղթահարելով Բաս Կոֆեյբերգի (Հոլանդիա), Ահմեդ Կաբայի (Թուրքիա), Կարմին Դե Լորետոյի (Իտալիա) արգելքները, մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ուկրաինան ներկայացնող հայազգի մարզիկ Գեւորգ Խաչատրյանի հետ:
Կիսաեզրափակիչ մյուս զույգում մեր հայրենակից Արամ Գրիգորյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի տակ, ուժերը կչափի ադրբեջանցի Օրխան Սաֆարովի հետ:
Առաջնությունում հաջող է հանդես գալիս նաեւ մեր ձյուդոյիստ Գոռ Հարությունյանը: 66 կգ քաշային կարգում նա մեկը մյուսի ետեւից հաղթեց Բերնար Ազինովիչին (Խորվաթիա), Մարտին Վեգվարիին (Հունգարիա), Միրչեա Լազեային (Ռումինիա) եւ նույնպես մտավ կիսաեզրափակիչ: Այս փուլում մեր մարզիկը կմրցի ռուսաստանցի Աբդուլա Աբդուլխալիլովի հետ:
Այս քաշում մեր մյուս մասնակից Տիգրան Վարոսյանը 1/8 եզրափակիչում պարտվեց բելառուսցի Վադիմ Շոկային եւ դուրս մնաց հետագա պայքարից: