Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիլիթ Մկրտչյանը պարտվեց թայ բրեյքում

Սպորտ
55be918c3610aaeb8902f3743df1e53c

Հայաստանի շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը նույնպես ավարտեց ելույթները շախմատի կանանց աշխարհի առաջնությունում:

2-րդ փուլի թայ բրեյքում նա 1,5:2,5 հաշվով պարտվեց ռուսաստանցի գրոսմայստեր Նադեժդա Կոսինցեւային եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Հիշեցնենք, որ այս փուլի արգելքը չկարողացավ հաղթահարել նաեւ մեր ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը:

Ի դեպ, նոկաուտ մրցակարգի զոհ դարձավ նաեւ աշխարհի գործող չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը, որը թայ բրեյքում պարտվեց լեհ շախմատիստուհի Մոնիկա Սոչկոյին: