A
A
Մեդալների հիմնական հավակնորդները 5-ն են
Մարիբորում (Սլովենիա) շարունակվում է շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի 16 ներկայացուցիչ:
Կայացած 8 տուրից հետո բոլորից հաջող հանդես է գալիս Շանթ Սարգսյանը, որը մինչեւ 10 տարեկան շախմատիստների մրցումներում 6,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:
Մրցանակային տեղերի համար շարունակում են պայքարել նաեւ Կարեն Գրիգորյանը, որը ունի 6 միավոր (մինչև 18 տարեկան), Տիգրան Կ. Հարությունյանը (16 տարեկան)` 6, Մանուել Պետրոսյանը (14 տարեկան)` 6, Հայկ Մարտիրոսյանը (12 տարեկան)` 6:
Մեր մյուս շախմատիստները եւ շախմատիստուհիները անկայուն են հանդես գալիս եւ առաջնության ավարտից երեք տուր առաջ արդեն բավականին ետ են մնում առաջատարներից: