Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որակազրկվեց մինչեւ տարվա վերջ

Սպորտ
c57d220e1ae2f624700edb43eb182e22

Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է մինչեւ 2012 թ դեկտեմբերի 31-ը, իսկ ակումբը տուգանվել է 150.000 դրամով: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ըստ ՀՖՖ կարգապահական կոմիտեի տվյալների նոյեմբերի 11-ին կայացած «Գանձասար» - «Արարատ» խաղում նա հեռացվել է մրցավարին հայհոյելու համար:
Նույն խաղում «Արարատի» մարզիչ Արմեն Տոնոյանը խաղադաշտ է մտնել, որի համար նա որակազրկվել է 2 խաղով, իսկ ակումբը տուգանվել 50.000 դրամով: