Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս մասնակից

Սպորտ
5d847bfbeb1c648d6d3c7cd0445f00c8

Հայաստանի ձյուդոյի Մ-23 տարեկանների հավաքականը երեկ ուշ երեկոյան մեկնել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա, որտեղ նոյեմբերի 16-18-ը տեղի կունենա Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն 4 ձյուդոյիստներ` երեւանցի Գրիգոր Իվանյանը (60 կգ քաշային կարգ), վանաձորցիներ Գոռ Հարությունյանը, Տիգրան Վարոսյանը (երկուսն էլ 66 կգ) եւ գյումրեցի Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ):

Առաջին երեք մարզիկները կգոտեմարտեն նոյեմբերի 16-ին, իսկ Արտյոմ Բաղդասարյանը տատամի կմտնի նոյեմբերի 18-ին: