Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
329b39b6bb53213e0cddb9577d049ec5

Հայաստանի երեք շախմատիստները շարունակում են պայքարել Միխայիլ Չիգորինի շախմատի հուշամրցաշարի գլխավոր մրցանակի համար:

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց լեհ Դարիուշ Սվերչի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը նույնպես միավոր կիսեց` խաղաղ դաշն կնքելով ուկրաինացի Վալերի Նեւերովի հետ: Իսկ ահա Զավեն Անդրիասյանը սպիտակներով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Գոռ Հայրապետյանին:

Նրանք վաստակել են 5,5-ական միավոր եւ բաժանում են 5-21-րդ հորիզոնականները: Մերոնք ընդամենը կես միավորով են ետ մնում 4 առաջատարներից:

Այսօր կկայանան նախավերջին 8-րդ տուրի պարտիաները, որոնց ավարտից հետո պարզ կդառնա, թե ովքեր կհավակնեն հուշամրցաշարի գլխավոր մրցանակին: