Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը կհրաժարվի՞

Սպորտ
109f61a2f59d5c1c7490b9533aa9ce5a

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան դեռեւս չի կողմնորոշվել աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու հարցում:

ԱԲՖ-ի նախագահ Աղաջան Աբիեւը հայտարարել է, որ արդեն հայտնի է թիմի կազմը, սակայն մասնակցության վերջնական որոշումը պետք է կայացնի Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարարությունը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կայանալու է նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը, Երեւանում: Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարարությունը պաշտոնական նամակ է ուղարկել Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիային, որտեղ երաշխավորել է ադրբեջանցի բռնցքամարտիկների անվտանգությունը: