A
A
ՊՆ – ԿԳՆ` 5:0
Այսօր ավարտվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի ֆուտբոլի գավաթի 4-րդ խաղարկությունը:
«Հանրապետական» մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղում ՀՀ պաշտպանության նախարարության թիմը 5:0 հաշվով ջախջախեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության թիմին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաղթողներին պարգեւատրեց գավաթով, ոսկե մեդալներով եւ ... 600 հազար դրամով: Հատուկ մրցանակներ հանձնվեցին նաեւ մրցաշարի լավագույն դարպասապահին, պաշտպանին, կիսապաշտպանին, հարձակվողին, ֆուտբոլիստին եւ ռմբարկուին: