Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աֆրոամերիկյան» ոճում լավագույնը Էմին Պողոսյանն է

Սպորտ
0984eab92abe68b4258ce4f6faf61848

Հայաստանի վարսավիրները հաջող են հանդես եկել Միլանում կայացած վարսահարդարման արվեստի միջազգային մրցաշարում:

«Աֆրոամերիկյան» ոճի մրցումներում մրցանակային երեք տեղերը զբաղեցրել են Հայաստանի ներկայացուցիչները: Հաղթել է Էմին Պողոսյանը, երկրորդ տեղը գրավել է Արման Ասլանյանը, երրորդը` Նաիրա Ավոյանը:

«Հարսանեկան կտրվածք» ոճում բարձր տեղ է զբաղեցրել մրցումների նորեկ Մարինա Պետրոսյանը:

Հայաստանի վարսահարդարների եւ կոսմետոլոգների միության նախագահ Մարինա Առաքելյանը վարսահարդարների միջազգային համաժողովին առաջարկել է արեւելաեվրոպական երկրների հաջորդ առաջնությունը անցկացնել Երեւանում: