Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն շնորհավորեց Սարգիս Հովսեփյանին

Սպորտ
ba974e712c923eab6542fdda41e51602

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան, թիմի երկարատեւ ավագ Սարգիս Հովսեփյանը այսօր դարձավ 40 տարեկան:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան - Լիտվա ընկերական հանդիպումը խորհրդանշական է լինելու եւ նվիրվելու է հենց Սարգիս Հովսեփյանին:

40-ամյա նախկին ֆուտբոլիստը 20 տարի շարունակ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում, իսկ Հարություն Վարդանյանի հեռանալուց հետո կրել է ավագի թեւկապը: Հայաստանի ազգային թիմում նա անցկացրել է 131 խաղ: 2012 թ սեպտեմբերի 20-ին Սարգիս Հովսեփյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

ՀՖՖ-ն հայկական ֆուտբոլի բազմահազար երկրպագուների անունից շնորհավորել է նախկին ֆուտբոլիստին` ծննդյան օրվա առիթով: