Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր եզրափակիչ խաղն է

Սպորտ
b3f63c7d9d8df81b0096ed4e653d1f87

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա «ՀՀ վարչապետի գավաթ - 2012» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը: Միմյանց հետ կհանդիպեն ՀՀ պաշտպանության ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների թիմերը:

«ՀՀ վարչեպետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը անցկացվում է 4-րդ անգամ: Դրա հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, իսկ կազմակերպիչը եւ անցկացնողը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Մրցաշարը իրականացվում է ՀՖՖ-ի աջակցությամբ, որը տրամադրում է մրցավարական կազմեր եւ մարզագույք:

«ՀՀ վարչապետի գավաթ - 2012» ֆուտբոլային մրցաշարին մասնակցել են պետական կառավարման 14 գերատեսչությունների ֆուտբոլային թիմեր: 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված թիմերը կպարգեւատրվեն գավաթներով, մեդալներով, մարզահագուստներով եւ համապատասխանաբար 600.000, 400.000 ու 200.000 դրամական պարգեւներով: