A
A
Մրցակիցները հայտնի են
Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը 2012 թվականի աշխարհի առաջնության առաջին փուլում կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Սոֆիկո Խուխաշվիլիի հետ: Այդ մասին հայտնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:
Մեր մյուս մասնակից Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի Շոտլանդիան ներկայացնող վրացուհի շախմատիստուհի Կետեւան Արախամիա-Գրանտը:
Մեր հայրենակցուհի Տաթեւ Աբրահամյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի տակ, ուժերը կչափի ռուսաստանցի ուժեղ շախմատիստուհի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ: Կանադան ներկայացնող Նատալյա Խունգարյանը կհանդիպի չինուհի Քսու Ժաոյի հետ, իսկ ֆրանսուհի Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը հաջորդ փուլ մտնելու համար կպայքարի լեհուհի Մոնիկա Սոխոյի հետ:
Նշենք, որ աշխարհի առաջնությունը մեկնարկելու է նոյեմբերի 10-ին եւ անցկացվելու է նոկաուտ մրցակարգով: