A
A
8 մասնակից
Հայաստանի 8 ծանրորդներ կմասնակցեն Իսրայելի Էյլաթ քաղաքում նոյեմբերի 4-10-ը կայանալիք ծանրամարտի համաշխարհային ուսանողական 3-րդ առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի վաստակավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Վահրամ Գեւորգյանը, Աղասի Աղասյանը (երկուսն էլ 85 կգ), Վարդան Դավթյանը (94 կգ), Անդրանիկ Հովհաննիսյանը եւ Հայկ Հակոբյանը (երկուսն էլ գերծանր քաշ):
Ծանրամարտի համաշխարհային ուսանողական 3-րդ առաջնությանը կմասնակցեն 40 երկրների 200 մարզիկ, որոնց թվում կան նաեւ օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնության մեդալակիրներ: