A
A
Պահանջում են վերադարձնել գումարները
ՌԴ սոցիալական ապահովագրության հիմնադրամի ղեկավարությունը հայտարարել է, որ եթե կազմակերպությանը կամավոր չվերադարձվեն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» երկու խաղացողների անաշխատունակության համար ծախսված գումարները, ապա կդիմեն դատարան:
Ռուսաստանի առողջապահության հսկողության ծառայության ստուգումների արդյունքում պարզվել է, որ կիսապաշտպան Ռոման Շիրոկովին եւ պաշտպան Նիկոլաս Լոմբերտսին տրամադրված նպաստները հիմնավորված չեն: Դրա հետեւանքով ՍԱՀ-ն 18 մլն ռուբլու վնաս է կրել: