Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց

Սպորտ
a15f7846bd9137d1cc5856061fd64e34

Սանկտ Պետերբուրգում ընթացող շախմատի Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում հաղթանակներով մեկնարկած Ռոբերտ Հովհաննիսյանը առաջին միավորը կորցրեց:

5-րդ տուրում մեր երիտասարդ գրոսմասյտերը պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Շիմանովին եւ առաջին տեղից նահանջեց 9-րդ հորիզոնական: Նա այժմ մեկ միավորով է զիջում մրցաշարի երկու առաջատարներին:

Այս տուրում առաջատարներին հետապնդող Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Վլադիմիր Հակոբյանը հաղթանակ տարավ: Նրանք նույնպես վաստակել են 4-ական միավոր եւ Ռոբերտ Հովհաննիսյանի հետ բաժանում են 9-31-րդ տեղերը:

Այսօր կայանալիք 6-րդ տուրում մեր եռյակը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Համեմատաբար բարդ մրցակից է բաժին հասել Վլադիմիր Հակոբյանին` հանձինս բելառուսցի գրոսմայստեր Կիրիլ Ստուպակի: