Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Գ. Պետրոսյանը 3-րդ տեղում է

Սպորտ
f7645abcfc5cc49fdcd22a49d3432ce7

Հնդկաստանի Վիզագ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում հաջող են հանդես գալիս մեր երկու ներկայացուցիչները:

Գրոսմայստերներ Դավիթ Գ. Պետրոսյանը 8 տուրից հետո վաստակել է 6,5 միավոր եւ զբաղեցնում է 3-րդ տեղը: Գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը 6 միավորով առայժմ գտնվում է 11-րդ հորիզոնականում:

Աղյուսակը գլխավորում է բանգլադեշցի Էնամուլ Հոսայնը, որը ունի 7 միավոր: Այսօր նախատեսված 9-րդ տուրում Դավիթ Գ. Պետրոսյանը սպիտակներով կհանդիպի վերջինիս հետ:

Հավելենք, որ մրցաշարը անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 11 տուրից: