A
A
Հայաստանի մրցակիցը հարձակվող է փնտրում
Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը հանդիպել է բրազիլացի ֆուտբոլիստ Ժունիոր Մորաեշի հետ եւ քննարկել նրա ազգային թիմում խաղալու հնարավորությունը:
Ինչպես նշել է 25-ամյա հարձակվողը, ինքը նախ պատրաստվում է Ռումինիայի անձնագիր հանել, որպեսզի հետո ավելի հեշտությամբ ստանա Բուլղարիայի քաղաքացիություն:
Ժունիոր Մորաեշը ներկայումս հանդես է գալիս Դոնեցկի «Մետալուրգում»: Մինչ այդ նա ելույթ է ունեցել ռումինական «Գլորիայում» եւ Սոֆիայի ԲԿՄԱ-ում:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի հավաքականը Հայաստանի ընտրանու մրցակիցներից մեկն է 2014 թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: