Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նարդիստները որոշեցին ուժեղագույններին

Սպորտ
76284dd34e0b78224da594ec87521a22

2012 թ նարդու «երկար» խաղաձեւում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Գոռ Վարդանյանը: Նա եզրափակիչում պարտության է մատնել Խաչիկ Մելիքյանին:

«Կարճ» խաղաձեւում վարպետների խմբում առաջինը տեղը զբաղեցրել է Սերգեյ Դրմոյանը, որը վճռորոշ խաղում հաղթել է Ալիկ Վարդանյանին: Սիրողական նարդիստների մրցաշարում հաջողությունն ուղեկցել է Սերգեյ Ղազարյանին:

Զույգերով մրցումներում չեմպիոններ են հռչակվել Կարապետ Այվազյանն ու Արմեն Ստեփանյանը: Թիմային պայքարում հաղթել է Էջմիածինը, որը հանդես է եկել Խաչիկ Մելիքյան, Աշոտ Վարդապետյան եւ Դավիթ Կարաթորոսյան կազմով:

Նշենք, որ առաջնությանը մասնակցել են մոտ 80 նարդիստներ: Վարպետների խմբում հանդես գալու համար մասնակիցները վճարել են 20 հազարական դրամ մոտքավճար, իսկ սիրողները` 5000-ական:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի նարդու ֆեդերացիայից, հաջորդ մրցաշարը տեղի կունենա 2013 թվականի գարնանը, երբ կխաղարկվի Հայաստանի գավաթը: