Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխեցին պլանները

Սպորտ
f3e465d67592df8eb1438997a701810d

Հայաստանի ֆուտբոլային ակումբները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայացրած որոշման պատճառով ստիպված փոխել են իրենց պլանները:

Հիշեցնենք, որ ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը հետաձգել է բարձրագույն խմբի 26-րդ տուրի բոլոր խաղերը, որոնք պետք է կայանային հոկտեմբերի 20-ին եւ 21-ին:

Ինչպես տեղեկացնում են Երեւանի «Բանանցի» կայքէջը, թիմը հոկտեմբերի 20-ին ընկերական խաղ կանցկացնի «Փյունիկի» հետ` ֆուտբոլիստների խաղային պրակտիկան եւ ցիկլը ապահովելու համար:

Նույնպիսի պայմանավորվածության են եկել նաեւ Դիլիջանի «Իմպուլսն» ու Կապանի «Գանձասարը», որոնք նույն օրը ընկերական խաղ կանցկացնեն Արարատում:

Երեւանի «Արարատը» եւ «Միկան» այդ չպլանավորված պարապուրդի ժամանակ մտադիր են բավարավել երկկողմանի խաղով: