Գագո Դրագոն կմրցի Բաթու Խանի հետ
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անհամբեր սպասում են Կ 1 քիքբոքսինգի հերթական մրցավեճին:
Ինչպես տեղեկացնում են գովազդային պաստառները, նոյեմբերի 3-ին «Մարտեր Մոսկվայի տակ 8» մրցումների շրջանակում ռուսաստանցի Բաթու Խասիկովը, որը մարզաշխարհին ավելի շատ հայտնի է Բաթու Խան ածականով, կհանդիպի Հոլանդիան ներկայացնող հայազգի մարզիկ Գագո Դրագոյի հետ, որի իսկական անունը Գագիկ Հարությունյան է:
Բաթու Խասիկովը, որը ներկայումս աշխարհի չեմպիոն է WAKO PRO վարկածով, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 66 մրցամարտ, որոնցից 34-ում հաղթանակ է տարել: Գագո Դրագոն իր կարիերայում մենամարտել է 74 անգամ, որից 35-ում մրցակիցներին ստիպել է հանձնվել:
Այնպես որ, երկու մարզիկներն էլ բավականին փորձառու են, բացի այդ այժմ գտնվում են լավ մարզավիճակում: Այս մենամարտը հիմնականում կպարզի, թե ով է ներկայումս համարվում պրոֆեսիոնալ քիքբոքսինգի լավագույն մարտիկը 75 կգ քաշային կարգում: