Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» երկրորդն է Եվրոպայում

Սպորտ
aa0e5a904e10a8861b7ac355fd15ae35

Երեւանի «Միկա» շախմատի կանանց թիմը երկրորդ տարին անընմեջ մրցանակային տեղ զբաղեցրեց եվրոգավաթի խաղարկությունում:

Իսրայելական Էյլաթ քաղաքում կայացած մրցաշարի վերջին` 7-րդ տուրում, մեր թիմը ջախջախեց Ռուսաստանի «Չիգորինի Ակումբին»` 3,5:0,5: Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին եւ Լելա Ջավախաշվիլին հաղեցին իրենց մրցակիցներին, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան:

«Միկան» 14 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ շրջանցեց 2-րդ տեղում գտնվող ռուսական «Յուգրային», որը 1:3 հաշվով պարտվեց Եվրոպայի նորընծա գավաթակիր Մոնտե Կառլոյի «Սերկլ Էչեսին»: Այդպիսով, մեր շախմատիստուհիները անցած տարվա բրոնզե պարգեւներին ավելացրին արծաթե մեդալներ:

Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը ռուսական «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում դարձել է Եվրոպայի փոխ չեմպիոն :