Լրագրողների պատճառով տուգանեցին
Եվրոպայի ֆուտբոլային միությունը` ՈՒԵՖԱ-ն 5000 եվրոյով տուգանել է Գյումրիի «Շիրակին»:
Ինչպես տեղեկացնում է հայկական ակումբի պաշտոնական կայքը, Եվրոպա լիգայի ընտրական 2-րդ փուլում Գյքւմրիում իսրայելական «Բնեյ Յեհուդայի» հետ կայացած հանդիպման ժամանակ լրագրողները խախտել են տեխնիկական գոտին, որի համար «Շիրակը» տուգանվել է:
Ակումբի նախագահ Արման Սահակյանը այդ առիթով ասել է. «Մենք, իհարկե, հասկանում էինք բոլորի ոգևորվածությունը եւ հետաքրքրությունը այդ հանդիպման հանդեպ, քանի որ «Շիրակը» իր պատմության մեջ առաջին անգամ մտել էր Եվրոպա լիգայի 2-րդ փուլ: Սակայն մենք նախապես բոլոր լրագրողներին զգուշացրել էինք, որպեսզի չխախտեն տեխնիկական գոտին եւ մնան իրենց հատկացված գոտում, բայց լրագրողների մեծամասնությունը շարունակեցին գտնվել այն վայրերում, որտեղ իրենց հարմար է»: