Քնած գրոսմայստերներ
Հնդկաստանի Նագպուր քաղաքում տեղի ունեցող շախմատի միջազգային մրցաշարի 2-րդ տուրում Հայաստանից հանդես եկող Դավիթ Գ. Պետրոսյանին եւ Գեւորգ Հարությունյանին տեխնիկական պարտություն է գրանցվել:
Պարզվում է, որ մեր երկու գրոսմայստերները չեն ներկայացել խաղերին, որի համար էլ պատժվել են: Կազմակերպիչները The Times of India թերթի թղթակցին հայտնել են, որ իրենք հայ շախմատիստներին հայտնաբերել են քաղաքից դուրս գտնվող 5 աստղանի հյուրանոցում՝ քնած։
Այսօր պետք է կայանան 3-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց, որ իրենք առայժմ ոչ մի տեղեկատվություն չունեն այդ մասին, ավելացնելով. «Շախմատի մրցումներին պատահում է, որ շախմատիստները կամ ուշանում են, կամ ընդհանրապես չեն ներկայանում խաղին: Դա մրցակարգի մեծ խախտում չի համարվում: Նման դեպքերում շախմատիստներին ինքնաբերաբար տեխնիկական պարտություն է գրանցվում»: