Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիան հաղթեց Դանիային

Սպորտ
43131045707bb5ecb2ab52f51138a2b9

Ֆուտբոլի 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Չեխիայի ընտրանին սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Բուլղարիայի հետ` 0:0:

Մեր թիմի վերջին մրցակից Իտալիայի հավաքականը Միլանում 3:1 հաշվով հաղթեց Դանիայի ազգային թիմին:

Չորս տուրից հետո ընտրական B խումբը վստահ գլխավորում է Իտալիայի հավաքականը, որը վաստակել է 10 միավոր: Բուլղարիան ունի 6 միավոր, Չեխիան` 5:

Հայաստանը 3 խաղից հետո վաստակել է 3 միավոր եւ զբաղեցնում է 4-րդ տեղը: Մեկ միավոր քիչ ունի Դանիան, իսկ Մալթան առայժմ միավոր չի վաստակել: