«Միկան» հաղթեց մրցակցին
Երեւանի «Միկա» շախմատի կանանց թիմը եվրոգավաթների խաղարկության 6-րդ տուրում 3,5:0,5 հաշվով հաղթեց իսրայելական «Աշդոդին»:
Մերոնցից միավորներ վաստակեցին Հարիկա Դրոնավալին, Լելա Ջավախաշվիլին, Լիլիթ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց:
Այս հաղթանակից հետո «Միկան» վաստակեց 8 միավոր եւ ընդհուպ մոտեցավ 2-րդ տեղում գտնվող «Յուգրային», որը պարտվեց «Նաշե Նասլեդիեին» եւ մնաց նույն 9 միավորով:
Եվրոպայի ակումբային գավաթին ժամանակից շուտ տիրեց Մոնտե Կառլոյի «Սերկլ Էչես» թիմը, որը այսօր 4:0 հաշվով ջախջախեց իսրայելական «Ռիշոնին» եւ 12 միավորով զբաղեցրեց առաջին տեղը:
Վերջին տուրում մեր թիմը կմրցի «Չիգորինի ակումբի» հետ, որը 3 միավոր ունի եւ ընթանում է նախավերջին 7-րդ տեղում: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար «Միկային» նազագույնը հարկավոր է մեկ միավոր վաստակել այդ խաղում: