Մոնտոլիվոն պաշտպանել է գլխավոր մարզչին
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն պաշտպանել է թիմի գլխավոր մարզիչ Չեզարե Պչանդելիին, որին իտալական ԶԼՄ-ները շարունակում են անխնա քննադատել Հայաստանի ընտրանու դեմ ցույց տված դժգույն խաղի համար:
«Լրատվամիջոցները շտապել են Պրանդելիին քննադատելու հարցում: Բացի այդ, թիմը լիովին նրա կողքին է: Եթե վերլուծենք խաղը ընդհանրապես, ապա այն բարեհաջող ստացվեց մեր համար: Հայաստանի հետ հանդիպումն արդեն անցյալում է, ուստի մենք պետք է մտածենք դանիացիների հետ մրցամարտի մասին» - մամուլի ասուլիսին հայտարարել է ֆուտբոլիստը:
Հարկ է նշել, որ իտալական ԶԼՄ-ները դժգոհ են մնացել իրենց հավաքականի Հայաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից (3:1), քանի որ այն համարում են ֆուտբոլիստների բարձր վարպետության, այլ ոչ թե գլխավոր մարզչի ընտրած մարտավարության արդյունք: