A
A
Անելիք չունեն
Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստները այլեւս անելիք չունեն Եվրոպայի 2013 թվականի առաջնությունում:
Սերբիայում տեղի ունեցող որակավորման 1-ին փուլի մրցաշարում մեր պատանեկան հավաքականը մարզիչ Ռոման Սիմոնյանի գլխավորությամբ երկու պարտություն կրեց եւ ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից:
Առաջին խաղում մեր թիմը պարտվեց դաշտի տերերին` 0:5, իսկ երկրորդում նույն հաշվով զիջեց Բելառուսի այդ տարիքային հավաքականին:
Վերջին խաղում Հայաստանի պատանեկանը կհանդիպի Մոլդովայի թիմի հետ, որը նույնպես երկու պարտություն է կրել, սակայն երկու անգամ քիչ գոլ է բաց թողել, քան մեր ընտրանին: