A
A
Խոսեպ Գվարդիոլան մերժել է հրավերը
Իսպանական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվել է հանդիպել ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի հետ:
Անվանի մասնագետը, որը ներկայումս ապրում է Նյու Յորքում, չի ընդունել իր նախկին ղեկավարի եւ միլիարդատեր Բիլ Գեյթսի հանդիպմանը ներկա լինելու հրավերը: Ըստ իսպանական լրատվամիջոցների, նա մեկնել է Չիկագո` Ամերիկա - Եվրոպա գոլֆի հանդիպումը դիտելու համար:
Խոսեպ Գվարդիոլան ներկայումս ազատ կարգավիճակ ունի: Նրան ցանկանում են իրենց թիմերում գլխավոր մարզիչ տեսնել իտալական «Միլան», անգլիական «Չելսի», թուրքական «Ֆեներբախչե» ակումբների ղեկավարները: