A
A
Ֆրանսիայում անմահացրին կարգազանց ֆուտբոլիստին
Փարիզում անմահացրել են Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Զինեդին Զիդանի հանրահայտ գլխով հարվածը, որ նա հասցրել էր մրցակցին:
Ալժիրցի քանդակագործ Ադել Աբդեսամեդի ստեղծած արվեստի գործը տեղադրվել է ժամանակակից արվեստի Պոմպիդույի Կենտրոնի մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ այդ միջադեպը տեղի է ունեցել ֆուտբոլի 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում, երբ Ֆրանսիայի հավաքականի ավագ Զինեդին Զիդանը նախ լեզվակռվի է բռնվել Իտալիայի ազգային թիմի պաշտպան Մարկո Մատերացիի հետ, ապա գլխով հարվածել նրա կրծքին:
Դրա համար ալժիրյան արմատներ ունեցող ֆուտբոլիստը հեռացվեց խաղադաշտից, իսկ իտալացիները թվային առավելություն ստացան եւ հաղթանակ տարան` դառնալով աշխարհի քառակի չեմպիոն: