A
A
Հայաստանը կհանդիպի Լիտվային
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորվածություն է ձեռք բերել Լիտվայի ՖՖ-ի հետ` ընկերական հանդիպում անցկացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` նոյեմբերի 14-ին, Երեւանում միմյանց հետ կհանդիպեն երկու երկրների ազգային հավաքականները: