A
A
Լեւոն Արոնյանը կմրցի Վալյեխոյի հետ
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարի 3-րդ տուրում սպիտակներով կհանդիպի իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ:
Երկու տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը տարել է երկու հաղթանակ եւ վաստակել 6 միավոր (այս մրցաշարում միավորները հաշվում են ֆուտբոլի նման): Լեւոն Արոնյանը, որը 2-րդ պարտիայում ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, 4 միավորով ընթանում է երկրորդ հորիզոնականում:
Հաջորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Մագնուս Կառլսենը (3 միավոր), Վիշվանաթան Անանդը (2), Ֆրանցիսկո Վալյեխոն (1) եւ Սերգեյ Կարյակինը (0):