Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեռնային Ղարաբաղի հավաքականի անդրանիկ խաղը

Սպորտ
848d8c9e22f2458eb5140cb2ae279a20

Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի հավաքականը այսօր իր անդրանիկ հանդիպումը անցկացրեց` Սուխումում մրցելով Աբխազիայի ընտրանու հետ:

Հանդիպումը նվիրված է եղել Աբխազիայի անկախության հերթական տարելիցին: Խաղից առաջ մասնակիցներին մախթանքներ է հղել Սուխումի եւ Պիցունդայի թեմի պաշտոնակատար, եպիսկոպոս Վիսարիոնը: Նա նշել է, որ Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլիստների հանդիպումը հերթական անգամ վկայում է, որ աբխազ եւ հայ ժողովուրդները եղբայրներ են:

Հանդիպմանը ներկա են եղել երկու անկախ հանրապետությունների ղեկավար այրերը, Աբխազիայի հերոսները, պատերազմի վետերանները, ինչպես նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դենիս Ցարգուշը:

Ինչ վերաբերում է ֆուտբոլային խաղին, ապա այն անցավ հավասար պայքարում եւ ավարտվեց ոչ-ոքի հաշվով` 1:1: Պատասխան հանդիպումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 22-ին: