Իտալացիները դիետա կպահեն
Իտալիայի ֆուտբոլի հավաքականում մեծ ուշադրություն են դարձնում ոչ միայն ուսումնամարզական գործընթացին, այլեւ ֆուտբոլիստների դիետիկ սննդակարգին:
Թիմի բժիշկ Լուկա Գատեցին նշել է, որ ժամանակակից ֆուտբոլում, երբ թիմերը շաբաթական անցկացնում են 2-ական խաղ, անչափ կարեւոր պայման է՝ շատ արագ վերականգնել ֆուտբոլիստների ծախսած էներգիան.
«Խաղից հետո, 30 րոպեների ընթացքում, մենք հիմնականում սառեցրած մակարոն ենք տալիս խաացողներին, հակառակ դեպքում նրանք ուժերը վերականգնելու համար ավելի երկար ժամանակ կպահանջվի»:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta Dello Sport թերթը, Լուկա Գատեցին իր տրամադրության տակ միշտ կոնֆետներ է ունենում, իսկ ահա իտալացիների սիրած կերակուրը` պիցան, ընդհանրապես բացակայում է թիմի հանդերձարանում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին, ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում, սեփական դաշտում ընդունելու է Իտալիային: Այդ հանդիպման տոմսերն արդեն վաճառվում են Հայաստանում: Այսօրվանից դրանք ինտերնետով կարող են գնել նաեւ Իտալիայի երկրպագուները: