A
A
Լեւոն Արոնյանը հաղթեց
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկությունը, որին մասնակցում են 6 գրոսմայստեր, այդ թվում Լեւոն Արոնյանը:
Առաջին տուրում մեր ուժեղագույն շախմատիստը սպիտակներով հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ, որը անդրանիկ խաղում իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ միավոր կիսեց:
Առաջին տուրի երրորդ պարտիայում իտալացի Ֆաբիանո Կարուանան պարտության մատնեց աշխարհի ամենաբարձր ռեյտինգ ունեցող շախմատիստին` նորվեգացի Մագնուս Կառլսենին: